Հայտարարություններ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՐՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

15.10

2019

There are no translations available.

11 1Սիրելի՛ ուսանողներ, Ուսանողի միջազգայն օրվա և Արցախի մայր բուհի 50-ամյակի կապակցությամբ Արցախի պետական համալսարանը հայտարարում է ուսանողական մրցույթներ` հետևյալ անվանակարգերում`

Подробнее...
 
ԱրՊՀ հոգեբանական կենտրոնին կից բացվել է «Պոզիտիվ» հոգեբանական ակումբ

01.10

2019

There are no translations available.

11 1ԱրՊՀ հոգեբանական կենտրոնին կից բացվել է «Պոզիտիվ» հոգեբանական ակումբ: Ակումբի հիմնական նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կայացմանը, խթանել նրանց գիտահետազոտական և պրակտիկ կարողությունների ձևավորմանը, աջակցել դասընթացային-գիտական, ավարտական, մագիստրոսական թեզերի մշակմանը, պարզապես հարթակ դառնալ ակտիվ շփումների և վարժանքների համար:

Подробнее...
 
ԱրՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարում է ՈւԽ նախագահի ընտրություն

16.09

2019

There are no translations available.

11ԱրՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարում է ՈւԽ նախագահի ընտրություն: ՈւԽ նախագահ ընտրվելու համար  կարող է ֆակուլտետի կողմից առաջադրվել կամ ինքնաառաջադրվել ԱրՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի այն ուսանողը կամ ասպիրանտը, ով ունի ակադեմիական բարձր առաջադիմություն (ուսանողը՝ 18-ից ոչ պակաս ՄՈԳ) և հասարակական ակտիվություն (ուսանողը՝ 10-ից ոչ ցածր միավոր), ունի կազմակերպչական ընդունակություններ և չունի մշտական աշխատանք: Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն է սեպտեմբերի 26-ը: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԱրՊՀ ՈՒԽ կամ ՈՒՀՏԱ և Կ բաժին:

 
ԱրՊՀ-ում տեղի կունենա ուսանողական միջազգային գիտաժողով՝ նվիրված ԱրՊՀ 50-ամյակին

13.09

2019

There are no translations available.

11 1Հարգելի՛ ուսանողներ, 2019թ. նոյեմբերի 3-ից 5-ը Արցախի պետական համալսարանում տեղի կունենա ուսանողական միջազգային գիտաժողով՝ նվիրված ԱրՊՀ 50-ամյակին: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի սեպտեմբերի 27-ը էլեկտրոնային տարբերակով Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript էլ. հասցեին ուղարկել հոդվածի տեքստը: Գիտաժողովին կարելի է մասնակցել առկա և հեռակա ձևովՀավելյալ տեղեկությունների համար զանգահարել 047 94 91 50 հեռախոսահամարով:

 
Ի գիտություն ԱրՊՀ հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրսի ուսանողների

09.09

2019

There are no translations available.

11 1Հարգելի՛ ուսանողներ, համաձայն 2019թ. օգոստոսի 28-ի գիտխորհրդի N6 նիստում հաստատված 2019-2020 ուստարվա ԱրՊՀ ուսումնական գործունեության օրացույցի` հեռակա համակարգի 1-ին կուրսի  պարապմունքները կմեկնարկեն սեպտեմբերի 23-ից:

 
Եվրախորհրդարանի պատգամավոր, գերմանացի երգիծաբան , լրագրող եվ քաղաքական գործիչ Մարտին Զոնեբորնը հանդես կգա դասախոսությամբ

23.08

2019

There are no translations available.

69035449 938354913174413 5275884027646050304 nՍիրելի՛ ուսանողներ և դասախոսներ, տեղեկացնում ենք, որ օգոստոսի 26-ին` ժամը 15:00-ին, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում Եվրախորհրդարանի պատգամավոր, գերմանացի երգիծաբան , լրագրող և քաղաքական գործիչ Մարտին Զոնեբորնը հանդես կգա դասախոսությամբ` «Քաղաքական սատիրան: Գերմանիայի վերամիավոումը» թեմայով: Ցանկացողները կարող են մասնակցել:

 
ԱրՊՀ-ն հայտարարում է 2019-2020 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելություն

22.07

2019

There are no translations available.

HamshenqԱրցախի պետական համալսարանը ս.թ. հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 12-ը կազմակերպում է 2019-20 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելութան փաստաթղթերի ընդունումը հետևյալ մասնագիտությունների գծով.

Подробнее...
 
Պրակտիկա Երեվանում Արցախի դասախոսների համար

19.07

2019

There are no translations available.

CaucasusԿովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում պրակտիկա անցնելու համար։ Ծրագրին կարող են դիմել Արցախի բուհերի դասախոսներ։ Պրակտիկայի տևողությունը երկու շաբաթ է։ Այդ ժամանակահատվածում դասախոսները կծանոթանան տվյալ բուհի դասավանդման մեթոդներին, կմասնակցեն ուսումնական պրոցեսին, և հնարավորություն կստանան հանդես գալու դասախոսությամբ։ Պրակտիկայի հետ կապված ճանապարհածախսը և կեցության ծախսերը հոգում է Կովկասի ինստիտուտը, ինչպես նաև տրամադրում կրթաթոշակ։

Подробнее...
 
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

05.07

2019

There are no translations available.

98272 1Տեղեկացնում ենք, որ հուլիսի 6-ին` ժամը 13.00-ին, ԱրՊՀ Հոգեբանական կետրոնում տեղի կունենա գործնական պարապմունք` «Հոգեբանական խորհրդատվության հիմունքները» թեմայով, որը կվարի Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հ.գ.թ., դոցենտ Լևոն Սարգսյանը: Մուտքն ազատ է: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 097 72 99 26:

 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 > >>