ԱրՊՀ ուսանողները դիտել են «Արա պա ստի պեն կինի կամ Արցախյան սիրո հեքիաթ» ներկայացումը

19.11

2019

AlManas AlMan

Ուսանողների միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ ֆինանսավորմամբ բուհի ուսանողները նոյեմբերի 18-ին դիտել են Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Արա պա ստի պեն կինի կամ Արցախյան սիրո հեքիաթ» ներկայացումը։

Մանրամասն...
 
«Լավագույն բանաստեղծություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողի ստեղծագործությունը

19.11

2019

BorikԱրՊՀ «Քաղաքագիտություն» 4-րդ կուրսի ուսանող Բորիկ Բաղդասարյանը Ուսանողի միջազգային օրվա առթիվ հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Լավագույն բանաստեղծություն» անվանակարգում: Բորիկը 2016-ի ապրիլին ժամկետային զինծառայող էր և զենքը ձեռքին պատերազմում էր Մատաղիսի դիրքերում: Ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքից է: Ծնվել է 1997թվականի մարտի 3-ին, զինվորականի ընտանիքում: Բազմազավակ ընտանիքի (2 քույր և 4 եղբայր) 3-րդ զավակն է: Ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը, ստացել է նաև երաժշտական կրթություն տեղի երաժշտական դպրոցում: Ստեղծագործում է նաև երաժշտության բնագավառում, ինչպես նաև սիրում է զբաղվել մուլտիպլիկացիոն նկարչությամբ: Ստեղծագործում է դեռևս դպրոցական նստարանից: Օրերս լույս է տեսել նրա «Զգացմունքների խաչուղիներում» բանաստեղծությունների առաջին ժողովածուն: Ստորև ներկայացնում ենք նրա ստեղծագործություններից:

Մանրամասն...
 
Շնորհավո՛ր տոնդ, ուսանո՛ղ

16.11

2019

74490249 988486824821130 1454236945302421504 oՆոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողի միջազգային օր: 

 Ուսանողի միջազգային օրվա առթիվ շնորհավորանքներ են հղում ԱրՊՀ ուսանողական խորհրդի նախագահները:

Մանրամասն...
 
ԱրՊՀ ուսանողը մասնակցել է Վրաստանում կազմակերպված ծրագրին

07.11

2019

74347144 427314434593627 8703479044676517888 n

Արցախի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Վիտալի Պետրոսյանը հոկտեմբերի 24-ից 31-ը մասնակցել է Վրաստանի Ռուսթավի քաղաքում Erasmus+ ծրագրի շրջանակում կազմակերպված ծրագրին: Նա ներկայացրել է WIYU-Armenia կազմակերպությունը, որի գրասենյակը գտնվում է Հայաստանում:

Մանրամասն...
 
Թատրոնը կյանք է, սեր եվ ապրում...

22.10

2019

MyCollages tatronԱրցախի պետական համալսարանի «Թարգմանչական գործ» 3-րդ կուրսում է սովորում Վարդինե Հայրապետյանը, ով, օժտված լինելով դերասանական տաղանդով, համատեղում է դերասանական աշխատանքն ու կրթությունը: Թատրոնը նրա համար կյանք է, սեր և ապրում...Վարդինեն տասնվեց տարեկանից ընդգրկված է Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանական կազմում և իր կերտած դերերով արդեն հասցրել է սիրվել թատերասեր հանրության կողմից: Լրագրություն 3-րդ կուրսի ուսանողուհի Մանե Գաբրիելյանը փորձել է բացահայտել նրան.

Մանրամասն...
 
ԱՐՑԱԽԻ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԳԵՑԱԾ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

17.10

2019

IMG 2635 IMG 2645

IMG 2647 IMG 2651

Արցախի պետական համալսարանի ուսանողները հաճախակի են առնչվում մայր բուհում գործող հրատարակչության հետ: Համալսարանն ունի փոքր, բայց նորագույն սարքավորումներով ապահովված հրատարակչություն։ Այն ստեղծվել է 2001 թվականին: Նախքան հրատարակչության ստեղծումը` մայր բուհին վերաբերող բոլոր աշխատանքները տպագրվում էին Ստեփանակերտ քաղաքի տպարաններում («Դիզակ»,«Սոնա»,«Պոլիգրաֆ»):

Մանրամասն...
 
Դժվար է լինել համեստ, երբ դու ուժեղագույնն ես, երբ մի ողջ ազգի հպարտությունն ես. այդպիսինն է նա

15.10

2019

72970852 554492425318961 662727730244091904 nԴժվար է լինել համեստ, երբ դու ուժեղագույնն ես, երբ մի ողջ ազգի հպարտությունն ես ու լավագույնը: Հենց այդպիսինն է իմ զրուցակիցը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը՝ համեստ, ուժեղ, մի ողջ ազգի պարծանք: Նրան բոլորը գիտեն՝ անկախ սեռից, տարիքից ու մասնագիտությունից:
Նրա համար ծանրամարտը ապրելակերպ է, կյանքի անբաժան ու կարևորագույն մաս: Օրերս Ս. Մարտիրոսյանը Արցախում էր և, առիթն օգտագործելով, զրուցեցինք նրա հետ սպորտի և հետաքրքրող այլ հարցերի շուրջ:
-Սիմոն, ինչպե՞ս և ե՞րբ եք ընտրել սպորտն ու ծանրամարտը:

Մանրամասն...
 
Ես երջանիկ եմ, որովհետեվ ազատ ու անկախ երկրի քաղաքացի եմ

11.10

2019

MyCollages StepԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ստեփանակերտի տոնին նվիրված կազմակերպել է շարադրությունների մրցույթ, որին մասնակցում էին նույն ֆակուլտետի ուսանողները: Մրցույթում մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է «Քիմիա» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Գրիգորյանը, որի աշխատանքը ներկայացնում ենք ստորև.

Մանրամասն...
 
Արցախում հերոս են նաեվ նրանք, ովքեր ամուր հավատով հավիտենական խաղաղության են սպասում…

11.10

2019

MyCollages LuizaՓետրվարյան այդ օրը զոհվածների հիշատակին հուշարձանին ծաղիկներ խոնարհեցի: Շուրջս լռություն էր, միապաղաղ հանգիստ, խաղաղ էր երկինքը, բայց և թախծոտ էին անցած օրերի հիշողություններս, որ երերող մտքերս ինձ առաջ մղեցին, ու ես Հայկուհի տատի թոնրատուն մտա. Արցախյան շարժման ականատես էի փնտրում: Հայկարամ պապը, ոտքից կաղալով, մեկիկ-մեկիկ քայլերով մոտեցավ թոնրին, ցախ գցեց, և կրակը բոցավառվեց: Նա աչքը հառեց կրակին, և բոցկլտաց սիրտը կիզված: Հայկուհի տատը ազգային երգի թախծալից մի քանի տողեր մրմնջաց և իր ձեռքում լավաշը պտտեցրեց: Նա թոնրի պատին կպցրեց, հետո կամաց լավաշները թոնրից հանեց, իրար վրա դարսեց:

Մանրամասն...
 
«Ուսուցիչ» բառը շատ մեծ եվ բարձր խորհուրդ ունի: Արժանի եղեք Ձեր կոչմանը

08.10

2019

MyCollages 5ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրունիկ Բաղդասարյանի գիտամանկավարժական փորձը կեսդարյա պատմություն ունի: Ձեզ ենք ներկայացնում նրա հետ ունեցած մեր զրույցը, որը վերաբերում է մանկավարժի առաքելությանը, կոչմանը, ոլորտի խնդիրներին:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 > >>