ԱրՊՀ ուսանողները շնորհավորում են ուսուցչի տոնի առթիվ

04.10

2019

21705 ususchi-ton MՀոկտեմբերի 5-ը աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում նաև Հայաստանում և Արցախում, նշում են Ուսուցչի համաշխարհային օրը: 1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Օրվա առթիվ շնորհավորում են ԱրՊՀ ուսանողները:

Մանրամասն...
 
Պատմաճանաչողական այց դեպի Գտչավանք

01.10

2019

70852741 1463046587170110 2694629453211893760 n 71146586 523582815137144 7714280649716137984 n

Սեպտեմբերի 29-ին ԱրՊՀ «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի և ավագ դասախոս Իսկուհի Ավանեսյանի գլխավորությամբ, պատմաճանաչողական այց կատարեցին դեպի Գտչավանք։

Մանրամասն...
 
Սիրի՛ր կյանքը

26.09

2019

59952198 1668946336541478 5780452932994465792 nԿարծես իրար հաջորդող սովորական երեկոներից էր՝ խաղաղ և իր մեջ ոչ մի արտասովոր բան չպարունակող։ Կարծես օրն ավարտվում էր իրեն հատուկ պարզ ու հասարակ կերպով։ Սակայն ամեն ինչ թվացյալ էր։

Նա մենակ էր խավարի մեջ թաթախված, լռության միջից բղավող քարե պատերով այդ սենյակում, ուր ամեն ինչ վաղուց առաջվանը չէր։ Այստեղ պատերն են հոգնել տաքացնելուց, պատուհանները լուսավորելուց . . .

Մանրամասն...
 
«Ինձ հնարավորություն էր տրված մեկնել Մոսկվա, սակայն ինձ համար կարեվոր էր մնալ իմ հայրենիքում…»

24.09

2019

MyCollages 5

Ամեն տարի Արցախի պետական համալսարան դիմում-հայտ են ներկայացնում դպրոցն ավարտած բազմաթիվ շրջանավարտներ, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ մայր բուհում։ Նրանց թվում է նաև Մոնիկա Օհանջանյանը, ով սովորում է բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» մասնագիտության առաջին կուրսում։ Հարցազրույցի միջոցով կփորձենք պարզել նրա ընդունակություններն ու նախասիրությունները և, թե ինչու է բոլոր մասնագիտություններից ընտրել հենց լրագրողի մասնագիտությունը։

Մանրամասն...
 
Գիտելիքն անգնահատելի արժեք է

19.09

2019

MyCollages 1Նոր ուսումնական տարին արդեն իր լիազորությունների մեջ է: Ի՞նչ նշանակություն ունի գիտելիքը, համալսարանական կրթությունը ժամանակակից ուսանողի համար, ինչպիսի՞ սպասելիքներ ունեն ուսանողները նոր ուսումնականից: Այս և հարակից այլ հարցերի շուրջ զրուցում ենք հայոց լեզու և գրականություն 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիանա Հայրիյանի հետ:

Մանրամասն...
 
ԱրՊՀ ՈՒԳԸ եվ ՈՒԽ նախագահները հանդիպել են առաջին կուրսեցիների հետ

18.09

2019

IMG 9806 IMG 9796

IMG 9821 IMG 9844

Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ), ուսանողական խորհրդի (ՈՒԽ) նախագահները հանդիպել են առաջին կուրսեցիների հետ և ուսանողներին ծանոթացրել դասընթացների բնույթին, գնահատման մեթոդաբանությանը, քննությունների անցկացման ընթացակարգին:

Մանրամասն...
 
ԿՈՒՐՍՂԵԿԻ ԺԱՄԸ` Ի ՆՊԱՍՏ «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ

18.09

2019

70804264 531202671006104 2715385814677716992 n 1

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի առաջին կուրսեցիների կուրսղեկի ժամն անցկացվեց օզոնի շերտի պահպանության միջազգային օրվա խորհրդին համահունչ: Դաս-միջոցառումը վարում էր կուրսղեկ, աշխարհագրության դասախոս Ռուբինա Թովմասյանը: Նրա խոսքով` ուսանողները բավականին տեղեկացված էին օզոնային թաղանթի նշանակության, դրա քայքայման պատճառների ու հետևանքների մասին, դասն էլ ծառայեց նրանց ունեցած գիտելիքների խորացմանն ու ամրապնդմանը:

Մանրամասն...
 
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորանքներ են հղում մեր ուսանողները

06.09

2019

MyCollages

-Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, շնորհավորում ենք «ԱրՊՀ ուսանող» պատվավոր կոչումը ստանձնելու և նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Ձեր առաջին ուսանողական տարին թող լինի միայն ու միայն առաջընթացների, ստեղծագործական նվաճումների ու նորանոր ձեռքբերումների տարի:

Մանրամասն...
 
ԱրՊՀ թիմը միջբուհական ինտելեկտուալ խաղում գրավել է առաջին տեղը

24.05

2019

60839478 861840174152463 1296513612910690304 n 60917143 861840287485785 5245526133646032896 n

Մայիսի 23-ին, «Հաղթանակած սերունդ» ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջբուհական ինտելեկտուալ խաղ։ Ինտելեկտուալ խաղին մասնակցել են Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի «Վարանդա», Գրիգոր Նարեկացի համալսարանի «Նարեկ», Շուշիի տեխնոլոգիական համալսարանի և Արցախի պետական համալսարանի «Մոնթե» թիմերը։

Մանրամասն...
 
«Զինվորի կողքին, զինվորի մոտ»

20.05

2019

60396922 859348381068309 1969025132626182144 n 60345454 859348521068295 2444552005989957632 n

60851364 859348421068305 1619797798440402944 n 61088015 859348471068300 939560100710842368 n

ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողները բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոսներ Ծովինար Հասրաթյանի և Ժենյա Պողոսյանի հետ մայիսյան տոներին նվիրված միջոցառման շրջանակներում մշակութային ծրագրով այցելել են Մարտակերտի շրջանում տեղակայված զորամասերից մեկը։

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 > >>