Ուսանողական էջ


Diana1 Diana2

Ուսանողությունը հասարակության այն կորիզն է, որ հնարավորություն ունի երկրի կառուցման համար կարևոր հիմքեր դնելու: Պետության զարգացման գործընթացում մեծապես կարևորվում է ուսանողների դերը, քանի որ բանիմաց, կիրթ, բարձր արժեհամակարգ ունեցող ուսանողներն են մեր երկրի ապագան: Այսօրվա ուսանողը ավելի հստակ է պատկերացնում իր տեղը հասարակության մեջ և ավելի ներգրավված է ինչպես գիտական, այնպես էլ հասարակական աշխատանքներում: Մեր զրուցակիցը այսօր Դիանա Խաչատրյանն է. մարդ, ով քայլում է ժամանակին համընթաց և երբեք հետ չի նայում: Դիանան սովորում է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 4-րդ կուրսում:

Մանրամասն...
 

Khanyan1 Khanyan2

Հարցազրույց բանաստեղծ, բ.գ.դ., պրոֆեսոր, ԱրՊՀ դասախոս Սոկրատ Խանյանի հետ

-Պարոն Խանյան, պատմեք, խնդրում եմ, Ձեր ստեղծագործական առաջին քայլերի մասին:

- Բանաստեղծություն գրել սկսել եմ 3-րդ դասարանից, և դա ինձ մոտ ստացվել է: Դա մի ժամանակաշրջան էր, երբ հիմնականում բանաստեղծությունները նվիրված էին Ստալինին, բայց ես ելք եմ գտել՝ մեր ընտանիքի կյանքը դարձնելով բանաստեղծության առանցք: Հետո այդ բանաստեղծությունը տպագրվել է 1939թ.-ին «Սովետական Ղարաբաղ» թերթում: 1950թ.-ին «Կոմունիստ» (հայերեն) հանրապետական թերթում տպագրվեց իմ բանաստեղծությունը, որը համարում եմ իմ գրական մուտքը: Այդ ժամանակ ես սովորում էի բանասիրական ֆակուլտետի 1-ին կուրսում: Այն լայն արձագանք է գտել, որովհետև նվիրված էր հայրենական պատերազմում զոհված իմ ավագ եղբորը:

Մանրամասն...
 

tangaran1 tangaran2

Օրերս բանասիրական ֆակուլտետի լրագրություն և հայոց լեզու ու գրականության բաժինների առաջին կուրսի ուսանողները կուրսղեկ Զինաիդա Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան:

Մանրամասն...
 

Sirun1  Sirun2

Մանկավարժի աշխատանքը մեծ պատասխանատվություն է, որովհետև մանկավարժն է ձևավորում զարգացող սերնդի աշխարհայացքն ու գիտելիքներ տալիս նրան։ Մեր այսօրվա զրուցակիցը, լինելով արդեն հիսուն տարվա փորձառու մանկավարժ, այդ պատասխանատվությունը վերցրել է իր ուսերին և մեծ սիրով ու նվիրվածությամբ է կատարում իր առաքելությունը։

Մանրամասն...
 

Lilia2  Աշխարհահռչակ Պաբլո Պիկասոն ասել է.«Արվեստի նպատակն է մեր հոգուց հանել առօրյա կյանքի փոշին: Իսկ արվեստի վերջնական նպատակը մարդկանց մղել անելու այն, ինչ իրենց հարկավոր է ու գիտակցել այն, ինչ նրանք գիտեն»: Այսօրվա մեր զրուցակիցը լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիա Ղազարյանն է, ով առաջնորդվում է «Հավատա ինքդ քեզ և վստահիր Աստծուն» կարգախոսով: Նրա համար արվեստը կենսակերպ է: Եկեք միասին բացահայտենք նրան:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 > >>