Արցախի պետական համալսարան
Հայրենիքն ազգի բնօրանն է, իսկ հայ ժողովուրդը՝ պատմության հետիոտն անցորդ: Այո, Արցախահայաստանն այն հայրենիքն է, որտեղ ժողովրդավարությունը ու ղեկավար ուժը պետք է ճիշտ և արդյունավետ կառավարի համազգային ներուժը: Իսկ արդի պայմաններում բոլոր գործառույթները պետք է ուղղված լինեն այդ խնդիրների լուծմանը: Պետք է վերագործարկել պետությունն ու ազգը՝ հանուն երկրի տնտեսական վիճակի կայունացման, ապաշրջափակման ու կենսականության ամրապնդման:  Պատմության մեջ հայը դարավոր հաղթանակներ է կերտել՝ պետական մտածողության բաղադրիչի և սկզբունքային հայեցակարգի շրջանակներում կյանքի կոչելով բոլոր օգտակար և շահավետ գաղափարները:
«Գոյամարտը» մեր հանրապետությունում գործող ամենամասնագիտացված հեռուստածրագրերից է․ Սենոր Հասրաթյան -Ու՞մ գաղափարն ու նախաձեռնությունն էր «Գոյամարտ» հեռուստածրագրի ստեղծումը, ե՞րբ հեռարձակվեց առաջին թողարկումը: - 1993թ. հուլիսի վերջին, լինելով Արցախի հեռուստառադիոպետկոմի աշխատակից, Արցախի Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի ներկայացուցչի կողմից առաջարկություն ստացա ձևավորել ինքնապաշտպանության ուժերի լրատվական ծառայություն: Համաձայնությունս տալով՝ հանդիպեցի ԻՈՒԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Արցախ…Ինչքան ցավ ու տառապանք, բայց միաժամանակ հաղթական շունչ կա այս աստվածային բառում: Արցախը շատ հին պատմություն ունի: Որպես Հին Հայաստանի անբաժանելի մաս հիշատակվում է ուրարտական սեպագրություններում: Արցախի տեղի և սահմանների մասին տեղեկություններ է հաղորդում հույն աշխարհագետ Ստրաբոնը: Նա Արցախը ճանաչում է որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը՝ Օրխիստինա (Արցախ) անունով: Երկրի սահմանների հյուսիսում Կուր գետն է, հարավում՝ Երասխը: Արցախը, ինչպես վկայում է աշխարհագետը, արտահանում էր մեծաքանակ պատերազմական ձիեր:                                                                                                                              
Հարցազրույց Արցախի հանրային ռադիոյի լրատվական բաժնի ղեկավար Յուլյա Վանյանի հետ։ -Պատերազմը խմբագրել է Արցախում կյանքի բոլոր ոլորտները, եթե համեմատելու լինենք պատերազմից առաջը և հետոն, Արցախի հանրային ռադիոյի լրատվական բաժնի գործունեության վրա ինչպե՞ս ազդեց պատերազմը։ -Ես մինչև պատերազմը որպես լրագրող էի աշխատում ռադիոյի լրատվական բաժնում։  Կոնտենտը բոլորովին այլ էր, այլ էին նաև տրամադրությունները։ Այժմ իրավիճակին համահունչ փոխվել է մեր նյութերի բովանդակությունը` գերակշռողը քաղաքական թեմաներն են։ Մենք ուշադրությամբ հետևում ենք ոչ միայն Արցախում, այլև Արցախի շուրջը տեղի ունեցող   իրադարձություններին,  այն թելերին, որոնցով կապված ենք աշխարհին։ Դա մեր եթերը պակաս բազմազան է դարձնում, իհարկե։ Գուցե սխալվում եմ, բայց դժվար թե այս իրավիճակում մարդկանց հետաքրքիր լինեն  թեթև, ժամանցային թեմաները։  
Հարցազրույց Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանի հետ։ -Արցախի հանրային ռադիոն հարթակ է, որի միջոցով նաև պետությունը վարում է իր տեղեկատվական քաղաքականությունը: Այս առումով ի՞նչ տրամաբանությամբ է աշխատում հանրային ռադիոն: Խոսքը և՛ հաղորդումների և՛ լրատվական բաժնի մասին է: -Հանրային ռադիոն գործում է օգնելու տրամաբանությամբ։ Օգնել և` հասարակությանը, և՛ պետությանը։ Հասարակությանը հուզող հարցերն ենք բարձրաձայնում, խնդիրներն ենք վեր հանում, մեր հերոսների հետ փորձում գտնել խնդիրների լուծման տարբերակները։ Այս ամենը հրապարակելով էլ՝ օգնում պետությանը։
Արարատին նայող ամեն մի օտարերկրացու հայը պետք է պատասխանի. « Տապա՞նն ես փնտրում: Բայց չէ որ դա մենք ենք, որ չնայած հալածանքներին ու փորձություններին, դեռևս լողում ենք...». Ալերամո Հերմետ Այո, մենք մեր տապանում ենք: Մենք պարտավոր ենք աշխարհին ներկայանալ ոչ միայն մեր հնամենի պատմությամբ, այլև ազգի ճակատագրի հանդեպ թախծոտ ծանրություն ուսած մեր եղեռնազարկ անցյալով և քաղաքակիրթ ներկայով, որին պահ տվեցիք մեր պապենական երկրի և բազմաչարչար ժողովրդի գալիքի հունդերը:
Հարցազրույց Արցախի հանրային հեռուստատեսության «Օր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Նորայր Հովսեփյանի հետ: -Ինչպիսի՞ տեղեկատվական քաղաքականություն է վարում Արցախի հանրային հեռուստատեսության լրատվական բաժինը: Կա՞ հստակ ձևակերպում, որով կարող ենք ասել, որ «Օր» լրատվական ծրագիրը վարում է այսպիսի տեղեկատվական քաղաքականություն: -Արցախի հանրային հեռուստատեսության տեղեկատվական քաղաքականությունը, որպես այդպիսին, դժվար է առանձնացնել, որովհետև այն պետք է դիտարկել պետության ընդհանուր տեղեկատվական քաղաքականության մեջ: Հանրային հեռուստատեսությունը, պարզապես այդ քաղաքականությունը իրականացնող հարթակներից մեկն է: Աշխատում ենք այն նույն տրամաբանությամբ, ինչպես մեր պետական տեղեկատվական քաղաքականությունն է:
Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղն ըստ որոշ պատմագիտական աղբյուրների՝ գոյություն ուներ դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Հենց անվանումն էլ կապված է երկրամասում քրիստոնեության տարածման գործընթացի հետ: Թեպետ խորհրդային ժամանակաշրջանում բնակավայրը զուգահեռաբար կոչվում էր Չանախչի, սակայն ինքնին այդ անվանումն ունի հայկական ծագումնաբանություն, որովհետև հայերենում ,,չանախ,, նշանակում է լայն բերանով ափսե, որի մեջ համադամ կերակուրներ են պատրաստում: Ավետարանոցը ժամանակին մելիքանիստ գյուղ է եղել, որի մասին բազում վկայություններ կան հայ և օտարազգի պատմաբանների ու հետազոտողների գիտական ուսումնասիրություններում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ավետարանոցն ի թիվս մյուս արցախյան բնակավայրերի՝ գերեվարվեց ազերիների կողմից, իսկ գյուղի բնակիչները՝ շուրջ 1235 հոգի, բռնատեղահանվեցին: Ներկայումս ավետարանոցցիները ժամանակավորապես բնակվում են Արցախի տարբեր բնակավայրերում, իսկ մի ոչ ստվար մասն էլ հանգրվանել է Հայաստանի Հանրապետությունում:
Վերջին շրջանում կրկին  տեղեկատվական դաշտում գերակշռում են ապատեղեկատվությունը, իրարամերժ նորությունները, ադրբեջանական տեղեկատվական դաշտի տարածած նորությունների տիրաժավորումը հայկական մեդիադաշտում։ Հակառակորդի տեղեկատվական դաշտի ազդեցությունն  ուղիղ  ներազդում է մեր հասարակության վրա։ Տրվելով էմոցիաների, մանիպուլյացիաների և ներշնչանքի՝ հասարակության շրջանում առաջանում է սթրես, վախ։ Խնդրի շուրջ զրուցել ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ  Սամվել Մարտիրոսյանի հետ։  
Առհասարակ, ուսանողը յուրաքանչյուր պետության հենասյուներից է, պետության ներկան ու ապագան, իսկ երկրի հուսալի ապագայի ամենակարևոր գրավականներից մեկը բանիմաց, կիրթ ու բարձր արժեքներ կրող ուսանողն է: Թող մեր հայացքը մի´շտ հառնված լինի ապագային, և այն ամենը, ինչը յուրացրել ենք համալսարանական լսարաններում, ծառայեցնենք մեր հայրենիքի հետագա զարգացմանը: Գիտելիքներ ստանալուն զուգահեռ, շփվելով նաև սիրելի դարձած դասախոսների հետ, ձեռք բերելով ընկերներ ու կյանքի փորձ՝ ուսանողական ամեն օրը մեզ համար թեկուզ փոքրիկ, բայց քայլ է աշխարհում սեփական տեղը հաստատելու ճանապարհին: Ցանկանում եմ՝ որտեղ էլ ուսանելիս լինենք, մեր ապագան տեսնենք Արցախում ու մեր նպաստը բերենք հայրենիքի զարգացմանը, կայանանք թե՛ որպես լավ մասնագետներ, թե՛ մեր երկրի ակտիվ քաղաքացիներ: Լիլի Մաթևոսյան, Կերպարվեստ 3-րդ կուրս
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21