|
Հեռու ես Ստեփանակերտից, ամենաճիշտ հեռուն իմ կյանքում, որովհետև գալ-գնալու ժամանակ եմ հասցնում մտածել...Իմ մասին: Հեռու ես ու ամենամոտն ես ինձ: Հեռու ես, ու էդպես ճիշտ է երևի: Գիտե ՞ս, Ստեփանակերտում՝ իմ փոքրիկ բնակարանի պատուհանից վաղ առավոտյան կարմիր, սիրուն է արևը, սակայն էլի հեռու է, այնքան, որ ջերմացնում է փողոցն ու ձեռքերը, բայց ոչ սիրտը: Ուրիշ է: Իմը չէ: Իսկ դու ամբողջությամբ իմն ես: Իմն է քո Թարթառը, լեռներդ, պատմությունդ: Իմ ազատությունն ես դու, իսկ ես տերն եմ քո ազատության արդեն 17 տարի: Իմ սիրուն, իմ սիրած գյուղ՝ Բրաջուր:
|
Մանրամասն...
|
|

Նոյեմբերի 11-ին Շուշիի Կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել սիրված երգիչ, երգահան Վահագ Ռաշի (Վահագ Ռուշանյան) «Աշնան քամի» խորագրով համերգը: Համերգին ներկա էին նաև Վահագ Ռաշի հայրն ու քույրը` ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը. վերջինս երեկոյի ընթացքում կատարել է իր գործերից մի քանիսը։
|
Մանրամասն...
|

Այդքան էլ հեշտ չէ և´ լինել ուսանող, և´ միաժամանակ աշխատել։ Նորբրաջուրցի (գյուղ Շահումյանի շրջանում) Արաքսյա Միրզոյանը, ով սովորում է Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնի երկրորդ կուրսում, պարի խմբակ ունի. բոլոր ցանկացողներին նա ազգային պարեր է սովորեցնում։
|
Մանրամասն...
|
|

Ցանկացած մասնագիտության համար շատ կարևոր է փորձը: Առավել ևս լրագրող դառնալու համար, միայն մասնագիտական կրթությունը բավարար չէ:
|
Մանրամասն...
|

-Մամ…մամ...,-փոքրիկը, բարձրաձայն ծիծաղելով, վազում է դեղնավուն թիթեռնիկի հետևից: Քիչ հեռու նստարանին նստած երիտասարդ մայրիկն ուշադիր հետևում է փոքրիկ տղայի անսահման երջանիկ պահերին, ու ինքն էլ ծիծաղում իր մանկան վարակիչ ծիծաղով` սրտի տակ պահելով ևս մեկ ապագա արցախցու: Նրանցից քիչ հեռու, գարնանային գայթակղող արևի տակ նստած է մի ալեհեր ծերունի` ուշադիր հայացքով, սպիտակ, մեղմ քամուց մի քիչ քնձռնած մազերով, գլխին մի հնամաշ գլխարկ, բեղերը փոքր -ինչ դեղնած, երեսն էլ անխնա պատված տարիների թողած կնճիռներով:
|
Մանրամասն...
|
|
|
|
|