|
Հեռու ես Ստեփանակերտից, ամենաճիշտ հեռուն իմ կյանքում, որովհետև գալ-գնալու ժամանակ եմ հասցնում մտածել...Իմ մասին: Հեռու ես ու ամենամոտն ես ինձ: Հեռու ես, ու էդպես ճիշտ է երևի: Գիտե ՞ս, Ստեփանակերտում՝ իմ փոքրիկ բնակարանի պատուհանից վաղ առավոտյան կարմիր, սիրուն է արևը, սակայն էլի հեռու է, այնքան, որ ջերմացնում է փողոցն ու ձեռքերը, բայց ոչ սիրտը: Ուրիշ է: Իմը չէ: Իսկ դու ամբողջությամբ իմն ես: Իմն է քո Թարթառը, լեռներդ, պատմությունդ: Իմ ազատությունն ես դու, իսկ ես տերն եմ քո ազատության արդեն 17 տարի: Իմ սիրուն, իմ սիրած գյուղ՝ Բրաջուր:
|
Обновлено 27.11.2017 10:30 |
Մանրամասն...
|
|

Նոյեմբերի 11-ին Շուշիի Կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել սիրված երգիչ, երգահան Վահագ Ռաշի (Վահագ Ռուշանյան) «Աշնան քամի» խորագրով համերգը: Համերգին ներկա էին նաև Վահագ Ռաշի հայրն ու քույրը` ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը. վերջինս երեկոյի ընթացքում կատարել է իր գործերից մի քանիսը։
|
Обновлено 13.11.2017 07:16 |
Մանրամասն...
|
|

Այդքան էլ հեշտ չէ և´ լինել ուսանող, և´ միաժամանակ աշխատել։ Նորբրաջուրցի (գյուղ Շահումյանի շրջանում) Արաքսյա Միրզոյանը, ով սովորում է Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնի երկրորդ կուրսում, պարի խմբակ ունի. բոլոր ցանկացողներին նա ազգային պարեր է սովորեցնում։
|
Обновлено 10.10.2017 07:03 |
Մանրամասն...
|
|

Ցանկացած մասնագիտության համար շատ կարևոր է փորձը: Առավել ևս լրագրող դառնալու համար, միայն մասնագիտական կրթությունը բավարար չէ:
|
Обновлено 05.10.2017 07:58 |
Մանրամասն...
|
|

-Մամ…մամ...,-փոքրիկը, բարձրաձայն ծիծաղելով, վազում է դեղնավուն թիթեռնիկի հետևից: Քիչ հեռու նստարանին նստած երիտասարդ մայրիկն ուշադիր հետևում է փոքրիկ տղայի անսահման երջանիկ պահերին, ու ինքն էլ ծիծաղում իր մանկան վարակիչ ծիծաղով` սրտի տակ պահելով ևս մեկ ապագա արցախցու: Նրանցից քիչ հեռու, գարնանային գայթակղող արևի տակ նստած է մի ալեհեր ծերունի` ուշադիր հայացքով, սպիտակ, մեղմ քամուց մի քիչ քնձռնած մազերով, գլխին մի հնամաշ գլխարկ, բեղերը փոքր -ինչ դեղնած, երեսն էլ անխնա պատված տարիների թողած կնճիռներով:
|
Обновлено 22.06.2017 13:27 |
Մանրամասն...
|
|

Հազար տարվա իրիկուն էր՝ շոգ ամռան գեղեցիկ, մի տեսակ տարբերվող, չկրկնվող իրիկուն: Հազար տարվա բակում էլի նույն տարիքի թթի ծառը շոգ օրվան մի օր էլ էր դիմացել...Սիրուն էր թթենին: Սեղանին դրված գրքի ծալված էջը, սովորականի պես այդ ժամին չուղղվեց, չկարդաց գիրքը. վաղ առավոտյան գնալու էր ու չգիտեր` երբ կվերադառնա, իսկ գիրքը կսպասեր, ու կսպասեին բոլորը, ախր նույն բոլորն ասել էին, որ «նման հնարավորություն էլ չի լինելու»: Ուսումը արտասահմանում շարունակել իր բոլոր կուրսեցիներն էին երազում, ու թվում էր` ինքն էլ...Հետո կգար, անպայման կվերադառնար:
|
Обновлено 09.06.2017 12:29 |
Մանրամասն...
|
|

Մայիսի 23-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ` «Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք» խորագրով:
|
Обновлено 30.05.2017 12:49 |
Մանրամասն...
|
|

ԱրՊՀ-ում կազմակերպվող միջոցառումներին վերաբերող հարցերի շուրջ օրերս զրուցել ենք ԱրՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր, հոգեբ. գիտ. թեկնածու, դոցենտ Վիտյա Յարամիշյանի հետ։
|
Обновлено 25.05.2017 13:24 |
Մանրամասն...
|
|


Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության առաջին կուրսի ուսանողները կուրսղեկ Զ. Բալայանի գլխավորությամբ այցելեցին Արցախի զոհված ազատամարտիկների հուշ-թանգարան:
|
Обновлено 22.03.2017 08:46 |
Մանրամասն...
|
|


Մարտի 18-ին Արցախի պետական համալսարանի ուսանողները Երևանի պետական համալսարանի մի շարք ուսանողների հետ այցելեցին պաշտպանական զորամաս: Միջոցառումը նվիրված էր Լեոնիդ Ազգալդյանի 75 ամյակին: Հերոսը մարտնչել և զոհվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում:
|
Обновлено 20.03.2017 10:18 |
Մանրամասն...
|
|
|