Արցախի պետական համալսարան
Համավարակի հետ կապված երկար դադարից հետո ԱրՊՀ-ում  սեպտեմբերի 1-ից կրկին հնչեց զանգը` ազադարարելով դասընթացների մեկնարկը ոչ հեռավար, կենդանի ուսուցման ձևաչափով: ԱրՊՀ առաջին կուրսեցիների համար զանգը նաև կյանքի նոր փուլ ազդարարեց: Իրենց տպավորություններն ու բարեմաղթանքներն են մեզ հետ կիսել  մեր առաջին կուրսեցիները.
-Իսկ մթության մեջ պատկերներ երևո՞ւմ են: -Պատկերները, երևի թե, միայն մթությանն են ընկեր: -Իսկ ինչպե՞ս պատկերացնեմ, մայրի´կ: - Զգա, որ դու մենակ ես մթության մեջ, փակիր աչքերդ ու մոռացիր իմ այստեղ լինելու մասին ... Դադար...խորը շունչ ու դողացող ձայն... -Անտանելի է, մայրի´կ, մթությունը, քո` իմ կողքին չլինելը,  ես մեր արևն եմ ուզում:
Արարել բարին և տարածել այն որքան հնարավոր է շատ։ Սա իմ հերոսուհու կյանքի գլխավոր նպատակն է ու ապրելակերպը։ Իմ հերոսուհին Քրիստինե Ջալալյանն է, ով սովորում է Արցախի պետական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի 3-րդ կուրսում։ Քրիստինեի հետ խոսեցինք ուսանողական կյանքի, արտակարգ իրավիճակի պայմաններում  նրա առօրյայի և, առհասարակ, նրա կյանքի գլխավոր նպատակի մասին։
 «Լուսաբացին, երբ արդեն ազատագրվել էր Շուշին, մենք դուրս եկանք մեր տան մոտ գտնվող բլրակը և նայեցինք դեպի այն կողմը, որտեղ գտնվում էր քաղաքը: Հրանոթների ձայները լռել էին, օդ էին բարձրանում լուսավոր համազարկեր, և այդ ամենի միակ վկան պարզկա լիալուսինն էր, որը երկնքից ընկերակցում էր մեր բերկրանքին» ,- հիշում է մայրս:
Մեր տանից տատիկենց տուն տանողը մի բարակ ուղի է: Երկարությունը 100 մետր չի լինի, իսկ լայնությունը…Շատ նեղ է: Երկու կողմում, հավասար ու խնամված մարգերում տատիկը ցանում է կարտոֆիլ, լոբի, պոմիդոր, կանաչիներ…իսկ ճանապարհի երկայնքով, իրար շատ մոտ արևածաղիկներ էլ չի ցանում: Մի քանի տարի է: Աճում էին ու բարձրանում, բարձրանում ու ծաղկում: Որ շատ էին բարձրանում, հենվում էին իրար, ուղին դառնում էր կածան, սիրունանում էր: Արևածաղիկները ցերեկը նայում էին արևին, գիշերը մեզ ու փորձություն էր մութ ժամանակ անցնել քեզ նայող հսկա արևների միջով: Փորձությունը հաղթահարում էի ամեն օր.
Գիրք ընթերցելը երևի թե ամենաօգտակար զբաղմունքն է, երբ ունես ազատ ժամանակ: Նախ ընդլայնվում է բառապաշարդ, հետո` մարդկանց հետ զրուցելու նոր թեմաներ ես ունենում: Թեմայի շրջանակներում զրուցեցինք լրագրություն 3-րդ կուրսի ուսանողուհի Շողեր Սարգսյանի հետ:
Ասում են` հայրենասիրությունն ու ազգասիրությունը ամենազորեղ զգացմունքներն են, և հզոր է այն ազգը, որի զավակները գիտեն իրենց պատմությունը, սիրում են հողը, ծանոթ են նախնիների սխրագործություններին և շարունակում են նրանց գործը: Իսկապես, հայն այդպիսին է` հզոր իր բանակով և անպարտ` ոգու ամրությամբ: Իսկ Արցախյան շարժումը այդ ամենի վառ ապացույցն է: Պատերազմ հրահրողները երբեք չեն հասկանա, թե ինչ է հայրենի բնօրրանի կորուստը, ինչ է պանդխտությունը, և թե ինչ է խաղաղությունը պատերազմող ժողովրդի համար:
Ամանորն ամենասպասված տոնն է բոլորիս համար: Ամփոփելով 2019-ը`  նոր հույսերով ու ակնկալիքներով ենք դիմավորում 2020-ը: Թող 2020-ին կրկնապատկվեն ձեռքբերումներն ու հաջողությունները, և իրականություն դառնան չիրականացված երազանքները: Ամանորյա տոների առթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ  են հղում  Արցախի պետական համալսարանի ուսանողները:
  Դեկտեմբերի 11-ը աշխարհում նշվում է որպես լեռների միջազգային օրը: Յուրաքանչյուր տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվում է որևէ կարգախոս, և միջոցառումներ են կազմակերպվում հենց այդ տրամաբանությամբ: Այս տարվա կարգախոսն է «Լեռները կարևոր են երիտասարդների համար»: Աշխարհագրության ամբիոնը օրվան նվիրված կազմակերպել է ինտելեկտուալ խաղը: Նախաձեռնող Ռուբինա Թովմասյանի խոսքով` նպատակ ունի ևս մեկ անգամ ուսանողների ուշադրությունը հրավիրել լեռների կարևորությանը, լեռնային երկրների հիմնախնդիրներին:
Արցախում դինամիկ տեմպերով շարունակում է զարգանալ մշակութային ոլորտը և տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ տարբեր երկրներից այցելում են Արցախ՝ մշակույթին ծանոթանալու համար։ Արցախում շատ հաճախ են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ։
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21