Ուսանողական էջ


53327524 404377403442733 3712446800108453888 n 53968549 765528787167056 5061792595273842688 n

Այս օրերին ԱրՊՀ բանասիրական, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի, տնտեսագիտության և բնագիտական ֆակուլտետներում ուսանողական գիտական ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվել են «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագիրը կրող սեմինար-պարապմունքներ:

Մանրամասն...
 

1262109955 484-1280-324x160Կանանց միջազգային օրը նշվում է ամեն տարի մարտի 8-ին։ Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։ Եվ ոչ միայն: Հայ կինը միշտ էլ եղել է ներշնչման աղբյուր արվեստագետների համար, պաշտամունք` մայրությունը երկրպագողների համար: Օրվա առթիվ ԱրՊՀ ուսանողներն իրենց շնորհավորանքներն են հղում մարդկության գեղեցիկ կեսին:

 

Մանրամասն...
 

34963032 546991175702509 8678435751798505472 nՀայ կնոջ գեղեցկությունը տաղանդաշատ նկարիչը կանվաներ դասական և կատարյալ: Դա հատկապես այն գեղեցկությունն է, որ զննելիս ներշնչվում ես հավատով, տեսնում կանոնավոր դիմագծեր: Նրա շքեղ ու փայլուն վարսերը, հազարաերազ ու հազարագութ աչքերը, քչախոս շուրթը և երիտասարդ մարմնի բոլոր շարժումները ձուլված են իրար, կազմել են մի ամբողջականություն, ներդաշնակ մի ակորդ, որի համար բնությունը ամենափոքր չափով անգամ չի սխալվել:

                                                                                                            Ա. Չեխով

Մանրամասն...
 

IMG 6220Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնը հայտարարել էր «Լավագույն ստեղծագործող» մրցույթը: Մրցույթում Հերմինե Արզումանյանը զբաղեցրել է 1-ին տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը:

Երգեցիկ է հայերենը։ Ամեն հայի շուրթերից այն հնչում է որպես սքանչելի մեղեդի, հնչում է միշտ յուրովի, բայց և կենդանի ու քաղցրալուր։ Այս հոգեթով մեղեդին հազարամյակների խորքից է գալիս։ Նենգ թշնամիները փորձել են խաթարել նրա հերոսական երթը, սակայն ապարդյուն։ Մարտի դաշտում նա հզոր ռազմակոչի է վերածվել և մղել հայ քաջերին դեպի հաղթանակներ։

Մանրամասն...
 

Lusine OhanjanyanՄայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարաված «Լավագույն ստեղծագործող» մրցույթում Լուսինե Օհանջանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը:

Մայրենի լեզու…Այս բառահյուսքի մեջ ամփոփվում է մի ողջ պատմություն, մի ժողովուրդ, ում վիճակված էր դարերի զառիթափներում մաքառել իր պետականության, սեփական լեզուն ու մտածողությունը, սեփական գիր ու գրականությունն ունենալու իրավունքը պաշտպանելու համար:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 > >>