Ուսանողական էջ


MyCollages StepԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի ՈՒԳԸ-ն Ստեփանակերտի տոնին նվիրված կազմակերպել է շարադրությունների մրցույթ, որին մասնակցում էին նույն ֆակուլտետի ուսանողները: Մրցույթում մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է «Քիմիա» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողուհի Նելլի Գրիգորյանը, որի աշխատանքը ներկայացնում ենք ստորև.

Մանրամասն...
 

MyCollages LuizaՓետրվարյան այդ օրը զոհվածների հիշատակին հուշարձանին ծաղիկներ խոնարհեցի: Շուրջս լռություն էր, միապաղաղ հանգիստ, խաղաղ էր երկինքը, բայց և թախծոտ էին անցած օրերի հիշողություններս, որ երերող մտքերս ինձ առաջ մղեցին, ու ես Հայկուհի տատի թոնրատուն մտա. Արցախյան շարժման ականատես էի փնտրում: Հայկարամ պապը, ոտքից կաղալով, մեկիկ-մեկիկ քայլերով մոտեցավ թոնրին, ցախ գցեց, և կրակը բոցավառվեց: Նա աչքը հառեց կրակին, և բոցկլտաց սիրտը կիզված: Հայկուհի տատը ազգային երգի թախծալից մի քանի տողեր մրմնջաց և իր ձեռքում լավաշը պտտեցրեց: Նա թոնրի պատին կպցրեց, հետո կամաց լավաշները թոնրից հանեց, իրար վրա դարսեց:

Մանրամասն...
 

MyCollages 5ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիրունիկ Բաղդասարյանի գիտամանկավարժական փորձը կեսդարյա պատմություն ունի: Ձեզ ենք ներկայացնում նրա հետ ունեցած մեր զրույցը, որը վերաբերում է մանկավարժի առաքելությանը, կոչմանը, ոլորտի խնդիրներին:

Մանրամասն...
 

21705 ususchi-ton MՀոկտեմբերի 5-ը աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում նաև Հայաստանում և Արցախում, նշում են Ուսուցչի համաշխարհային օրը: 1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Օրվա առթիվ շնորհավորում են ԱրՊՀ ուսանողները:

Մանրամասն...
 

70852741 1463046587170110 2694629453211893760 n 71146586 523582815137144 7714280649716137984 n

Սեպտեմբերի 29-ին ԱրՊՀ «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանի և ավագ դասախոս Իսկուհի Ավանեսյանի գլխավորությամբ, պատմաճանաչողական այց կատարեցին դեպի Գտչավանք։

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 > >>