|

Դեկտեմբերի 5-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողներս կուրսղեկ Զ. Բալայանի նախաձեռնությամբ ճանաչողական այց կազմակերպեցինք Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն: Միության նախագահ Վերա Գրիգորյանը ուղեկցեց մեզ և ներկայացրեց անհայտ կորած ազատամարտիկների պատմությունը: Վերա Գրիգորյանի հավաստմամբ` ավելի քան 250 անհայտ կորած հաշվառված է Հայաստանում: «Մեզ Արցախյան պատերազմից բաժին ընկավ ամենադաժան ճակատագիրը` անհայտությունն ու անորոշությունը. ահավոր է, աննկարագրելի, սրտաճմլիկ: Գլուխդ դնում ես բարձին և սկսում ես փնտրել բանտերը, սարերը, չգիտես` ինչ է եղել, ամեն ինչ անորոշ է…»,-մեծ ցավով ասում է Վերա Գրիգորյանը, ով նաև անհայտ կորած հերոսի մայր է, որ միշտ սպասում է իր որդու տունդարձին:
|
Մանրամասն...
|
|


Դեկտեմբերի 1-ին ԱրՊՀ տնտեսագիտության Ֆակուլտետի ուսանողները հանդիպում ունեցան ԼՂՀ ֆինանսների նախարարության փոխնախարար Արթուր Հարությունյանի և Հարկային ծառայության մեթոդաբանության բաժնի պատասխանատու Արմինե Մուսայելյանի հետ: Ներկայացվեցին հարկային բարեփոխումները, հարկային համակարգի նոր նախագծերը, համակարգի թերություններն ու հետագա անելիքները: Ա. Մուսայելյանը ներկայացրեց հարկային վարչարարության մեղմացման ուղղությամբ կատարված աշխատանքները` հարկային հաշվետվությունների էլեկտրոնայնացումը, որոշ հարկատեսակների գծով պարտավորությունների մարման ուշացման դեպքում կիրառվող տույժ-տուգանքների դրույքաչափերի նվազեցումը, որոշ հարկատեսակների գծով արտոնությունների սահմանումը: Հանդիպումն ուղեկցվեց բուռն քննարկումներով, ուսանողներին հնարավորություն տրվեց հնչեցնել իրենց հուզող հարցադրումները և կատարել առաջարկություններ: Ա. Հարությունյանը և ֆակուլտետի ներկայացուցիչները համաձայնության եկան հարկային ծառայության կադրային խնդիրը լուծել` ներգրավելով ֆակուլտետի ուսանողներին` որոշակի ժամկետով փորձուսուցում անցնելուց հետո:
Նինա Բալայան
ՏՏ 4-րդ կուրս |

ԱրՊՀ-ի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության)», «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիներս մեր կուրսղեկների` Ա. Գասպարյանի և Ա. Աբալյանի հետ օրերս այցելեցինք Շուշիի «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոնի երեխաներին` մեր հոգու ջերմությունից մի շող պարգևելու նրանց: Բոլորս, մեծ առաքելության վեհությամբ ոգևորված, պատրաստակամ և միահամուռ աշխատում էինք մեր ներդրումն ունենալ այդ գործում: Կարճ ժամանակահատվածում քաղցրավենիք, գրենական պիտույքներ, գրքեր և ԱրՊՀ ռեկտորի կողմից տրամադրված նվերները պատրաստ սպասում էին իրենց տերերին: ԱրՊՀ-ի ավտոբուսներով ճանապարհվեցինք քաղաք Շուշի:
|
Մանրամասն...
|
|


Աշնան նախավերջին օրը ԱրՊՀ-ի լրագրության բաժնի ուսանողների մոտ տոնական տրամադրություն էր տիրում: «Աշունը լրագրողի աչքերով» խորագիրը կրող միջոցառումը ներառում էր նաև ապագա լրագրողների պատրաստած գործերի ցուցադրություն` տեսանյութ և այլն: Ներկաներին ողջույնի խոսք ասաց միջոցառման կազմակերպիչ Եվգենյա Պողոսյանը: Ուսանողները, հանդես գալով երգով, պարով և ասմունքով, օրը դարձրին բովանդակալից ու գունագեղ: Միջոցառմանը համապատասխան նյութերով ամփոփվեցին աշնանանային բոլոր տոները` սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի օրը, Ուսուցիչների տոնը, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի օրը, Բերքի տոնը, Ուսանողների միջազգային օրը:
Վերջում ուսանողները տերևների վրա կատարված գրառումներով հետաքրքիր հարցեր ուղղեցին միջոցառմանը ներկա դասախոսներին: Օրինակ` տերևներից մեկի վրա գրված էր` «Ո՞րն է Ձեզ համար ամենահետաքրքիր դեպքը Ձեր ուսանողական տարիներից» կամ «Ո՞վ է ուսանողը» և այլ հարցեր, որոնք միջոցառումը դարձրին էլ ավելի հետաքրքիր` ստեղծելով ջերմ ու անմիջական մթնոլորտ:
Իրինա Հայրապետյան
Լրագրություն 3-րդ կուրս
ֆոտոռեպորտաժը` Վերոնիկա Ավթանդիլյանի
Լրագրություն 3-րդ կուրս |

Ասում են` ուսանողական տարիները մարդու լավագույն տարիներն են, որ ուսանողական տարիների քաղցրությունն ուրիշ է: Վերջերս հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում: «Մեթոդական աջակցություն ԼՂՀ ՀԿ-ներին և երիտասարդներին» ծրագրի շրջանակում Արցախի տարբեր բուհերից ուսանողներ մեկնեցին 2016 թվականին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Գյումրի:
|
Մանրամասն...
|
|
|
|
|