Ուսանողական էջ


34963032 546991175702509 8678435751798505472 nՀայ կնոջ գեղեցկությունը տաղանդաշատ նկարիչը կանվաներ դասական և կատարյալ: Դա հատկապես այն գեղեցկությունն է, որ զննելիս ներշնչվում ես հավատով, տեսնում կանոնավոր դիմագծեր: Նրա շքեղ ու փայլուն վարսերը, հազարաերազ ու հազարագութ աչքերը, քչախոս շուրթը և երիտասարդ մարմնի բոլոր շարժումները ձուլված են իրար, կազմել են մի ամբողջականություն, ներդաշնակ մի ակորդ, որի համար բնությունը ամենափոքր չափով անգամ չի սխալվել:

                                                                                                            Ա. Չեխով

Մանրամասն...
 

IMG 6220Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնը հայտարարել էր «Լավագույն ստեղծագործող» մրցույթը: Մրցույթում Հերմինե Արզումանյանը զբաղեցրել է 1-ին տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը:

Երգեցիկ է հայերենը։ Ամեն հայի շուրթերից այն հնչում է որպես սքանչելի մեղեդի, հնչում է միշտ յուրովի, բայց և կենդանի ու քաղցրալուր։ Այս հոգեթով մեղեդին հազարամյակների խորքից է գալիս։ Նենգ թշնամիները փորձել են խաթարել նրա հերոսական երթը, սակայն ապարդյուն։ Մարտի դաշտում նա հզոր ռազմակոչի է վերածվել և մղել հայ քաջերին դեպի հաղթանակներ։

Մանրամասն...
 

Lusine OhanjanyanՄայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարաված «Լավագույն ստեղծագործող» մրցույթում Լուսինե Օհանջանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը:

Մայրենի լեզու…Այս բառահյուսքի մեջ ամփոփվում է մի ողջ պատմություն, մի ժողովուրդ, ում վիճակված էր դարերի զառիթափներում մաքառել իր պետականության, սեփական լեզուն ու մտածողությունը, սեփական գիր ու գրականությունն ունենալու իրավունքը պաշտպանելու համար:

Մանրամասն...
 

Anna1Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարված «Լավագույն ստեղծագործող» մրցույթում Աննա Մուսայելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը: Ներկայացնում ենք նրա աշխատանքը:

Գեղեցիկ, սքանչելի, քաղցրահնչուն մի լեզու կա աշխարհում, որով խոսում է հինավուրց, անչար, ազատաբաղձ, շինարար մի ժողովուրդ: Այդ լեզուն հայերենն է: Հայերենն աստվածային լեզու է, այո, որովհետև այն գալիս է շատ հեռվից` ժամանակի ակունքներից: Գալիս է հայկյան նետի շառաչով, Արարատի հպարտ ու վեհ կեցվածքով, մեր գետերի, մեր ջրերի մաքրությամբ ու անաղարտությամբ, մեր պատմության բազմադարյա խոհերով, գալիս է մեր հայրերից, մեր ապուպապերից:

Մանրամասն...
 

52422131 807503856252762 8427388440831590400 n 52724371 807504026252745 6519221671939801088 n

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՈՒԳԸ և ՈՒԽ համատեղ նախաձեռնությամբ ուսանողական առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու, ինչպես նաև արդյունավետ ժամանց ապահովելու նպատակով կազմակերպվել է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ինտելեկտուալ խաղը, որին մասնակցել է ֆակուլտետի տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողների 8 թիմ:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 > >>