|

Օրերս պատմություն և իրավագիտություն ֆակուլտետի պատմություն 1-ին և 3-րդ, մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները պատմության ամբիոնի դասախոս, պ. գ. թ., դոցենտ Ն. Սարումյանի նախաձեռնությամբ և ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանի աջակցությամբ պատմաճանաչողական էքսկուրսիա կատարեցին դեպի Տաթևի վանական համալիր։
|
Մանրամասն...
|
|

«Գրոց տուն» ակումբում արդեն ավանդույթ է դարձել յուրաքանչյուր ամիս կազմակերպել հանդիպում գրողների հետ` տարբեր գրքերի քննարկումներին զուգընթաց: Մինչ օրս ակումբը կազմակերպել է տարաբնույթ գրքերի քննարկումներ,ինչպես՝ Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» , Անտոնիա Արսլանի «Մշո գիրք», հանդիպումներ Արցախի գրողների հետ:
|
Մանրամասն...
|
Առանց նկարչության չկա ազգ, չկա մշակույթ, հասարակություն ու քաղաքակրթություն: Անձի համակողմանի զարգացումն անհնար է պատկերացնել առանց գեղագիտական դաստիարակության: Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը: Այսօրվա մեր զրուցակիցը Լիլիթ Գադյանն է. երիտասարդ նկարչուհի` օժտված արվեստի նկատմամբ խորունկ, անդավաճան սիրով: Լիլիթը ծնվել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Սովորում է Շուշիի Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտում: 18-ամյա աղջկա կարծիքով նկարիչն այն մարդն է, ով ունի կարողություն արտահայտվելու, անկաշառ ու արդար լինելու, անարդարության մասին բարձրաձայնելու:
|
Մանրամասն...
|
|
Արևոտ օր է. երկնքում ոչ մի ամպ չկա, իսկ մոր սիրտը ամպախեղդ է լինում: Դիմացի ծառին մի թռչուն է լալիս: Մենակ է, ու այնքան թախծոտ է նրա երգը: Ինչո՞ւ է մենակ: Ո՞ւր է իր Արցախը, ե՞րբ կվերադառնա… Մոր սիրտը լի էր արցունքներով, երբ որդին գնաց հեռու-հեռուներ: Նա գնաց պաշտպանելու հողը հայրենի՝ իր հետ տանելով մայրական սիրտը, որն ամեն րոպե դողում էր: Պատմության հերոսներն են Երևանն ու Արցախը:
|
Մանրամասն...
|

Այսօրվա մեր հերոսուհին ոչ միայն ցանկացավ տեսնել ու ճանաչել, այլ նաև մնալ ու իր փոքրիկ ներդրումով նպաստել Արցախին։ Վիոլետա Բաղդասարյանը ծնվել է ՀՀ-ում: Սովորում էր ԵՊՀ սոցիոլոգիայի բաժնում: Երրորդ կուրսում էր, երբ սիրահարվեց ու ամուսնացավ: Ամուսնու հետ ապրում էին ՀՀ-ում:
|
Մանրամասն...
|
|
|
|
|