Ուսանողական էջ
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղում ԱրՊՀ թիմը զբաղեցրել է առաջին տեղը

04.05

2019

59371905 849539178715896 9109867561733849088 nՄայիսի 4-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ, որին մասնակցել է ԱրՊՀ թիմը և զբաղեցրել 1-ին տեղը։ Հայագիտական թեմատիկայով ինտելեկտուալ խաղին մասնակցել են նաև այլ բուհերի թիմեր, անհատ մասնակիցներ։ Խաղն ընթացել է երեք փուլով, յուրաքանչյուր փուլ բաղկացած էր 12 հարցից։ Հաղթողները պարգևատրվել են գրքերով։ Շնորհավորում ենք ԱրՊՀ թիմի անդամներին։

 
ԱրՊՀ ուսանողներն այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի եվ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն

12.04

2019

IMG-6f8a02878bac69e31fa5cb620953e3df-V received 3243276419031257

Օրերս ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի տարրական կրթություն և մեթոդիկա մասնագիտությամբ սովորող 1-ին կուրսի ուսանողները կուրսղեկ Ռ.Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության:

Մանրամասն...
 
ՀԱՄԱԱՐՑԱԽՅԱՆ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ ՖԻԶԻԿԱՅԻՑ

09.04

2019

56508645 2387060514850033 8863360202997497856 n 56770511 899031530443491 4663164585904177152 n

Մեկնարկել է EPS-ին (European Physical Society) կից ստեղծված «Artsakh Young Minds» թիմի կազմակերպած համաարցախյան խաղ-մրցույթը ֆիզիկայից՝ բրեյն-ռինգի ձևաչափով, որի կազմակերպմանը մասնակցում են նաև ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի մի շարք ուսանողներ, ովքեր հանդիսանում են նաև «Artsakh Young Minds» թիմի կամավորներ: Այն անց է կացվել Ասկերանի շրջանի 10 թիմերի և Շուշիի շրջանի 2 թիմերի միջև, որոնցից մեկական հաղթող թիմեր անց են կացել եզրափակիչ փուլ:

Մանրամասն...
 
ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՓՈՔՐԻԿՆԵՐՆ ԱՆՄԵՂ ԵՆ

29.03

2019

55770075 2282167622104874 4779605998316814336 nնամակ փոքրիկ Արաքսին, որ ապրում է մինչև այսօր

Ստեփանակերտը թափանցիկ քաղաք է: Մառախուղ: Մշտապես: Արդեն 3 օր է՝ այսպես ասած ամպերի մեջ եմ ապրում: Քեզ ձյան, անձրևի, արևի մեջ հիշում եմ, մառախուղի մեջ չեմ հիշում: Երևի խելքը գլխին նամակներն այսպես չեն սկսվում…ինչ արած, գոնե դու, գոնե ինձ պետք է ներես: Ինչ-որ բան այն չէ, զրուցել է պետք՝ հենց ու միայն քեզ հետ:

Մանրամասն...
 
ԱՅՍՕՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

27.03

2019

 

0413theater

Մարտի 27-ը աշխարհում նշվում է որպես թատրոնի միջազգային օր և որպես տոն` թատրոնի աշխատողների համար: Այս տոնն ավանդաբար նշվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց» խորագրով: Օրն առիթ է ևս մեկ անգամ անդրադառնալու Ստեփանակերտի թատրոնին, խնդիրներին և շնորհավորելու ոլորտի նվիրյալներին:

Մանրամասն...
 
ԼԻՆԵԼ ԿԻՆ` ԴԺՎԱՐ Է, ԼԻՆԵԼ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԻՆ` ԱՌԱՎԵԼ ԴԺՎԱՐ

18.03

2019

00001AlisaԱսում են` կյանքում պատահականություններ չեն լինում, և դա իրոք այդպես է: Ես համոզված եմ, որ տիկին Անահիտի հետ հանդիպումը պատահականություն չէ, այլ վերևից տրված նախանշան, որ երբեք չպետք է հրաժարվեմ իմ բաղձալի տենչանքից, և որ ամեն գնով անհնարինը հնարավոր դարձնելով` պիտի հասնեմ այն բարձունքին, որտեղ ինձ լիարժեք եմ զգումԻմ զրուցակիցը հենց նա է. Արցախի ժողովրդական արտիստ, պարուհի, երգչուհի, Արցախի ‹‹Մենք ենք մեր սարերը›› համույթի մենակատար Անահիտ Հովսեփյանը:

Մանրամասն...
 
Երկրի ապագան երիտասարդության ձեռքերում է

15.03

2019

Nane123456«Ուզո՞ւմ ես գուշակել մի երկրի ապագան, նայիր նրա երիտասարդությանը»: 

Գարեգին Նժդեհ

Երիտասարդությունը  կյանքի ամենաերանելի շրջանն է, ուստի այն պետք է ապրել այնպես, որ կարողանաս հասնել նախանշած նպատակներիդԻսկ թե ինչպե՞ս են վայելում իրենց երիտասարդությունը Արցախի երիտասարդները, փորձեցինք պարզել լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Էլինա Հակոբյանի հետ զրույցի միջոցով:

Մանրամասն...
 
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԱՆՆԱ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՆՍԱԿԵՐՊ Է

14.03

2019

53585267 622017251571483 2835838580515930112 nԼրագրությունն ինձ համար մասնագիտություն չէ, այլ` առաքելություն, իսկ մեր զրուցակից Աննայի համար լրագրությունը կենսակերպ է: Այն մի ուրիշ, հետաքրքիր աշխարհ է, որտեղ նա իրեն զգում է ինչպես ձուկը ջրում: Իր այդ աշխարհում Աննան ունի բոլոր գույները, բայց, նրա խոսքով, գերակշռում է վարդագույնը:

Մանրամասն...
 
ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԵՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ`«Առողջ ապրիր» ԽՈՐԱԳՐՈՎ

11.03

2019

IMG 8583 IMG 8721

IMG 8686 IMG 8627

Մարտի 7-ին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կենսաբանություն 3-րդ կուրսի ուսանողները նույն ֆակուլտետի ՈՒԽ-ի աջակցությամբ կազմակերպել են «Առողջ ապրիր» խորագրով միջոցառում, որի ընթացքում ուսանողները իրենց ելույթներով կարևորել են առողջ ապրելակերպի անհրաժեշտությունը և տեղեկություններ հաղորդել մարմնի խնամքի, ճիշտ սննդակարգի մասին:

Մանրամասն...
 
«Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագրով սեմինար պարապմունքներ

11.03

2019

53327524 404377403442733 3712446800108453888 n 53968549 765528787167056 5061792595273842688 n

Այս օրերին ԱրՊՀ բանասիրական, պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի, տնտեսագիտության և բնագիտական ֆակուլտետներում ուսանողական գիտական ընկերությունների նախաձեռնությամբ կազմակերպվել են «Ինչպե՞ս գրել գիտական հոդված» խորագիրը կրող սեմինար-պարապմունքներ:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 > >>