|

Նա չի սիրում, երբ խոսում են պատերազմի մասին, առավել ևս` իր անցած ուղուց: Իսկ երբ ինչ-որ հարց են տալիս պատերազմից, նա խոնարհում է իր աչքերը և հոնքերի տակ ծվարած կնճիռները հանգիստ նստում են նրա աչքերին: Մի քանի վայրկյան, ու նա նորից բարձրացնում է աչքերը և այնտեղ՝ աչքերի խորքում, որը պատերազմի դաշտ է հիշեցնում, սկսում է ինչ-որ արտասովոր բան բոցկլտալ: Ո՛չ, դրանք արցունքներ չեն, այլ վրեժով լցված մի ամբողջություն, որը նրա դեմքին ինչ-որ անծանոթ երանգներ էր տալիս:
|
Մանրամասն...
|
|
Օրերս ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն, լրագրություն բաժինների ուսանողները, կուրսղեկ, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանի գլխավորությամբ, այցելել են Ստեփանակերտի տուն-ինտերնատ:
|
Մանրամասն...
|

Բարության միջազգային օրն առիթ է` խոսելու մեր կողքին ապրող այնպիսի մարդկանց մասին, ովքեր բարությամբ են լցնում իրենց շրջապատը` գեղեցկացնելով կյանքն ու աշխարհը: Ադպիսի մի մարդու կերպար է բացահայտում լրագրություն 2-րդ կուրսի ուսանողուհի Նանե Հարությունյանը:
Մառախլապատ եղանակը ծանրացել է հոգուս վրա: Անտրամադիր մտնում եմ լսարան, որտեղ ծանոթ դեմքեր են ու սովորական պատկերներ: Նման պահերին զգում ենք համակուրսեցի Ալյոնայի կատակների ու սրախոսությունների կարիքը: Իսկ նա դեռ չէր եկել:
|
Մանրամասն...
|
|

Գալյայի հետ զրուցել է լրագրություն 1-ին կուրսի ուսանողուհի Դիանա Մխիթարյանը: Համալսարանական կյանքի, երազանքների, նախասիրությունների մասին է զրույցը:
-Գալյա, սովորում ես ԱրՊՀ պատմաիրավագիտական ֆակուլտետի կերպարվեստ բաժնի 2-րդ կուրսում: Ի՞նչ տպավորություններ ունես համալսարանից: Ինչպե՞ս են անցնում ձեր ուսանողական օրերը։
-Ուսանողական կյանքը շատ հետաքրքիր է, բայց միաժամանակ՝ դժվար։ Իմ կարծիքով, ուսանողական կյանքը յուրաքանչյուրի համար էլ հիշարժան է, քանի որ այն մեր երիտասարդությունն է։ Համալսարանում շատ ջերմ մթնոլորտ է տիրում, ես ինձ լավ եմ զգում այստեղ. կա հնարավորություն՝ հաճելին ու արդյունավետը համատեղելու։ Մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելուն զուգահեռ ուսանողական հետաքրքիր օրեր ենք վայելում՝ հագեցած տարաբնույթ միջոցառումներով:
|
Մանրամասն...
|

Հայրենասիրությունն է մարդկային առաքինությունների թագն ու պսակը: Հայրենիքի պաշտպանությունը, նրա ազատության ու անկախության համար պայքարելը ամենավեհ գործն է: Հենց այս գաղափարով են առաջնորդվել մեր հայրենապաշտ հերոսները, ովքեր, մի կողմ դնելով անձնականը, առանց մեկ վայրկյան անգամ կասկածելու, նետվում էին մարտի` հանուն հող հայրենիի պաշտպանության: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը կանչում էր հայրենանվեր հայորդիներին: Նրանք կռվեցին, շատերը` ընկան…
|
Մանրամասն...
|
|
|
|
|