Ուսանողական էջ


 

sharadrutyun

Ամառային բարկ արևի ճառագայթները խաղում էին կոպերիս հետ՝ այնքան ջերմ ու կաթոգին, ասես մայրական տաքուկ գիրկ լինեին: Չէի ուզում ոչ մի շարժում անել: Այնքան քաղցր էր պահը, այնքան թովիչ, որ թվում էր՝ աշխարհը լի էր միմիայն սիրով ու բարությամբ…

        Լսվեց մանչուկների անվերջանալի ծափն ու ծիծաղը: Նույն պահին հնչեց մեքենաների խայտաբղետ շչակների ձայնը, որը միախառնվեց դափ ու զուռնայի հետ: -Հարսանիք է,-մտածեցի ես: Խաղաղություն է տիրում իմ չքնաղ լեռնաշխարհում: Հայրենակիցներս վայելում են 25-ամյա հաղթանակի բերկրանքը: Որքա՜ն շոշափելի ու հաճելի է այս ամենը, որքան դյութիչ: Այդպե՞ս էր արդյոք 25 տարի առաջ: Հիշեցի հորս պատմած մի պատմություն ու փորձեցի այն համադրել այս պահի հետ: Ընդամենը մի օրվա պատմություն.

          Բացվեց օգոստոսյան անդորր առավոտը: Բարկ արևը ջերմությամբ պլշեց աշխարհին ու մարդուն: Մի անսպասելի հմայք ու ըմբոշխնում ապրեց այդ առավոտ մարդն ու կենդանին՝ տարված բնության հրաշալիքներով…

Մանրամասն...
 

 

ar1   ar2

Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողներս կուրսղեկ տիկին Բալայանի հետ օրերս այցելեցինք Շուշիի զորամաս: Հանդիպումը անցավ շատ ջերմ և անմիջական մթնոլորտում:

Փոխգնդապետ Փաթյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԱրՊՀ  ղեկավարությանը և միջոցառումը նախաձեռնողներին` հոււյս հայտնելով, որ նման միջոցառումները շարունակական կլինեն:

Մանրամասն...
 

aw  aw2

 

Դեկտեմբերի 5-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնի առաջին կուրսի ուսանողներս կուրսղեկ Զ. Բալայանի նախաձեռնությամբ ճանաչողական այց կազմակերպեցինք Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն: Միության նախագահ Վերա Գրիգորյանը ուղեկցեց մեզ և ներկայացրեց անհայտ կորած ազատամարտիկների պատմությունը: Վերա Գրիգորյանի հավաստմամբ` ավելի քան 250 անհայտ կորած հաշվառված է Հայաստանում: «Մեզ Արցախյան պատերազմից բաժին ընկավ ամենադաժան ճակատագիրը` անհայտությունն ու անորոշությունը. ահավոր է, աննկարագրելի, սրտաճմլիկ: Գլուխդ դնում ես բարձին և սկսում ես փնտրել բանտերը, սարերը, չգիտես` ինչ է եղել, ամեն ինչ անորոշ է…»,-մեծ ցավով  ասում է Վերա Գրիգորյանը, ով նաև անհայտ կորած  հերոսի մայր է, որ միշտ սպասում է իր որդու տունդարձին:

Մանրամասն...
 

 

IMG 2837    IMG 2848

IMG 2845     IMG 2850

Դեկտեմբերի 1-ին ԱրՊՀ տնտեսագիտության Ֆակուլտետի ուսանողները հանդիպում ունեցան ԼՂՀ ֆինանսների նախարարության փոխնախարար Արթուր Հարությունյանի և Հարկային ծառայության մեթոդաբանության բաժնի պատասխանատու Արմինե Մուսայելյանի հետ: Ներկայացվեցին հարկային բարեփոխումները, հարկային համակարգի նոր նախագծերը, համակարգի թերություններն ու հետագա անելիքները: Ա. Մուսայելյանը ներկայացրեց հարկային վարչարարության մեղմացման ուղղությամբ կատարված աշխատանքները` հարկային հաշվետվությունների էլեկտրոնայնացումը, որոշ հարկատեսակների գծով պարտավորությունների մարման ուշացման դեպքում կիրառվող  տույժ-տուգանքների դրույքաչափերի նվազեցումը, որոշ հարկատեսակների գծով արտոնությունների սահմանումը: Հանդիպումն ուղեկցվեց բուռն քննարկումներով, ուսանողներին հնարավորություն տրվեց հնչեցնել իրենց հուզող հարցադրումները և կատարել առաջարկություններ: Ա. Հարությունյանը և ֆակուլտետի ներկայացուցիչները համաձայնության եկան հարկային ծառայության կադրային խնդիրը լուծել` ներգրավելով ֆակուլտետի ուսանողներին` որոշակի ժամկետով փորձուսուցում անցնելուց հետո:

Նինա Բալայան

ՏՏ 4-րդ կուրս

 

shushi

ԱրՊՀ-ի մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Մանկավարժություն և մեթոդիկա (տարրական կրթության)», «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության առաջին կուրսեցիներս մեր կուրսղեկների` Ա. Գասպարյանի և Ա. Աբալյանի հետ օրերս այցելեցինք Շուշիի «Շող» ցերեկային  համայնքահեն կենտրոնի երեխաներին` մեր հոգու ջերմությունից մի շող պարգևելու նրանց: Բոլորս, մեծ առաքելության վեհությամբ ոգևորված, պատրաստակամ և միահամուռ աշխատում էինք մեր ներդրումն ունենալ այդ գործում: Կարճ ժամանակահատվածում քաղցրավենիք, գրենական պիտույքներ, գրքեր և ԱրՊՀ ռեկտորի կողմից տրամադրված նվերները պատրաստ սպասում էին իրենց տերերին: ԱրՊՀ-ի ավտոբուսներով ճանապարհվեցինք քաղաք Շուշի:

Մանրամասն...
 
<< < 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 > >>